Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հստակ թիրախավորված է ՀՅԴ կուսակցությունը, փորձում են այս ճանապարհով խոչընդոտել կուսակցության գործունեությունը, որը չի՛ ստացվի»,-այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաաթելյանը՝ դատարանի բակում։
Նշենք, որ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն էր քննվում Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում։ Դատարանը որոշոմը կհրապաակի վաղը՝ ժամը 12։00-ին։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ՀՅԴ Վայոց ձորի կառույցի 12 անդամ են ձերբակալել, այդ թվում 2 կնոջ․ «Այդ մարդիկ անազատության մեջ են բացառապես նրա համար, որ դաշնակցական են ու մասնակցել են միտինգներին։ Գլխավոր հանցագործի՝ Նիկոլի հանձնարարությամբ մյուս բանդան նման հանցագործություններ է անում, սակայն դա դաշնակցության գործունեության վրա ազդեցություն չի ունենա»,-վստահեցնում է Իշխան Սաղաթելյանը։
«Խնդիրը շատ պարզ է․ կամ մենք Նիկոլին կուղարկենք գրողի ծոցը, կամ Նիկոլը Հայաստանի վրա տապանաքար է դնելու»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Մանրամասն՝ տեսանյութում։