կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 14:45
Քաղաքական

Ա՛յ անհայրենիք ստահակներ, դաշնակցականն անվախ է, կամքն` անկոտրում, ականջներիդ օղ արեք. տնտեսագետի արձագանքը՝ վերջին դեպքերին

Ա՛յ անհայրենիք ստահակներ, դաշնակցականն անվախ է, կամքն` անկոտրում, ականջներիդ օղ արեք. տնտեսագետի արձագանքը՝ վերջին դեպքերին
Տնտեսագետ Տաթև Շահինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անգրագետ, դասալիքների իշխանությունն այս անգամ էլ փորձ է անում պիտակավորել Հայ Յեղափոխական Դաշնակցության ԳՄ ներկայացուցչ Իշխան Սաղաթելյանին: Եվ իհարկե, լինելով բավականին պրիմիտիվ, շահարկում են երեկվա միջադեպը` իբր Իշխան Սաղաթելյանը, վախենալով ոստիկաններից, փախել է ակցիայի վայրից` մասնակիցներին թողնելով մենակ։
 
Երեկ, կապիտուլյանտի տեղաշարժն ապահովելու համար, մի քանի հազար թրքահպատակ գործիքներ անհամաչափ, բիրտ ուժ կիրառելով` բերման էին ենթարկում ակցիայի մասնակիցներին, փորձում լռեցնել արժանապատիվ հայերի բողոքի ձայնն ու արժանանալ բարձր պարգևավճարի։ Գերնպատակն էր` «հովացնել» վախկոտ ստահակի «սիրտը»` ամեն գնով բերման ենթարկելով Իշխան Սաղաթելյանին։
Չհասնելով իրենց նպատակին, չկարողանալով կոտրել դաշնակցական ընկերների կուռ դիմադրությունը, գործի գցեցին իրենց միակ «զենքը»` «վախի ու փախուստի» մասին ստահոդ լուրերի տարածումը։
 
Ու մեղմ ասած շատ ծիծաղելի է, երբ Հայ Յեղափոխական Դաշնակցության ԳՄ ներկայացուցչի գործողությունները շահարկում են նրանք, ովքեր Ապրիլյան քառօրյային են «մասնակցել»` «առաջնագիծ» մեկնելով 2016 թվականի մայիսին։ Իսկ սեպտեմբերի 27–ից սպասում էին իրենց հերթին` հաջողությամբ «փրկվելով» դավաճանական պայմանագրի ստորագրումով:
 
Հ.Գ. Ականջներիդ օղ արե՛ք, այ անհայրենիք ստահակներ, դաշնակցականն անվախ է, կամքն` անկոտրում»։