Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ու միամիտ պարզվում է, որ այնուամենայնիվ հպարտ քաղաքացին հեչ էլ ամեն ինչ չի կարող որոշել, որովհետեւ մեզ պետք չի, որ նա քիթը ամեն տեղ խոթ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հպարտ քաղաքացին ՍԴ դատավորներին աշխատանքից ազատելուց հետո նոր դատավորներին էլ ինքը չի նշանակելու, հա՞։ Հենց հերթը նշանակելուն է հասնում, միանգամից հիշում ենք, որ էս երկրում Սահմանադրություն ու օրենք կա, որոնք նույն հպարտ քաղաքացուն թույլ չեն տալիս դատավոր նշանակել։
Ու միամիտ պարզվում է, որ այնուամենայնիվ հպարտ քաղաքացին հեչ էլ ամեն ինչ չի կարող որոշել, որովհետեւ մեզ պետք չի, որ նա քիթը ամեն տեղ խոթի»։