Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 26-ին ՀՅ Դաշնակցությունը մեկնարկ է տվել նախընտրական քարոզարշավին՝ այցելելով Մարտունու շրջանի 6 համայնք։ Ստորեւ ներկայացնում ենք Աշան համայնքում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի ելույթ-հիմնավորումը, թե ինչու ժողովուրդը պետք է վստահության քվե տա նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանին:
Դավիթ Իշխանյանն իրավունք ունի՞ դառնալ հանրապետության ղեկավար, դառնալ այդ կարեւոր առաքելությունը կրող գործիչը եւ վարել երկրի ղեկը։
Այո, վստահաբար կարող է։ Ինչու՞։ Որովհետեւ ընդհանուր առմամբ մարդը մի կենսագրություն է ունենում՝ իր ծնունդից մինչեւ մահը։ Նա չի կարող մինչեւ 40 տարեկանը լավ լինել, հետո վատը դառնալ, կամ հակառակը՝ վատը լինել, հետո լավը դառնալ։ Այդպիսի բան չի լինում։
Ես բախտ եմ ունեցել Դավիթ Իշխանյանի դասախոսը լինել, ականատեսը լինել նրա անցած ճանապարհին՝ ուսանողական տարիներից։ Նա իսկապես հայրենիքի նկատմամբ ունեցած սիրո մղումով նվիրվեց մեր ազգային ազատագրական պայքարին։ Ծանր ժամանակներ են եղել, եւ նա այդ պատասխանատվությունը վերցրել է իր վրա՝ հետագա տարիներին դառնալով պետական, քաղաքական, հանրային գործիչ, որը նույնպես բարդ ճանապարհ էր։
Համեմատության մեջ դրեք 14 թեկնածուների անցած ճանապարհը, արածն ու թողածը, որոշում կայացնելու եւ իրականացնելու կարողությունը։ Դավիթ Իշխանյանն ի վիճակի է պատասխանատվություն վերցնել, նա ունի այդ կարողություններն ու ունակությունները։
Մեր պայմաններում մարդուն կոտրելը բավականին հեշտ է: Շատ մարդիկ չեն կարողացել դիմանալ այն գայթակղությանը, որը կոչվում է հարստություն, այն գայթակղությանը, որը կոչվում է պաշտոն։ Դավիթ Իշխանյանն այդ ամենին դիմակայել է, որովհետեւ նա գաղափարի զինվոր է, որովհետեւ նա առաքելություն ունի կատարելու։ Դավիթ Իշխանյանն այն քաղաքական գործիչն է, որին կոտրելը շատ դժվար է։ Եվ այս տեսանկյունից ես հպարտ եմ, որ Դավիթ Իշխանյանն իմ ուսանողն է եղել, Դավիթ Իշխանյանն իմ գործընկերն է եղել, Դավիթ Իշխանյանն իմ ընկերն է։
Նա այն մարդն է, որով մենք կարող ենք հպարտանալ, որն ունակ է առաջնորդել մեզ եւ նորանոր բնագծեր նվաճել։ Այս տեսանկյունից Դաշնակցության նախագահի թեկնածուն արժանավոր է։ Արժանավոր է նաեւ նրանով, որ Դավիթ Իշխանյանը Արթուր Մկրտչյանից հետո երկրորդն դաշնակցականն է, որ հավակնում է երկիրը ղեկավարելու պատասխանատվությանը։
Հ.Գ. Նյութի գլխավոր նկարն արվել է նախքան աշանցիների հետ հանդիպումը՝ նահատակված աշանցիների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելու ժամանակ:
Լուսինե Թեւոսյան