|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախ խոսեց երեկվա ելույթի ժամանակ իր հուզմունքի վերաբերյալ սոցցանցերում արված գրառումների մասին: Նա նշեց, որ պատմությունն իրական էր, հուզմունքն էլ՝ մարդկային: «Պետք չէ ամեն ինչում և ամեն տեղ դերասան փնտրել, թեև, սիրելի հայրենակիցնե'ր, գուցե դուք մեղավոր էլ չեք դրանում: Իսկ իմ հայտնած մտահոգություններն անհիմն չէին»,- ասաց Կյուրեղյանը: