|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Անգլիական մամուլն անդրադարձել է Սիրիայի Ջարաբլուս քաղաքում թուրքական հարձակմանն ու այդ երկրում խոսքի ազատությանը:
Financial Times թերթում «Թուրքիան ուժեղացրել է քուրդ զինյալների դեմ հարձակումը» վերնագրով հոդվածում, մասնավորապես, նշվել է, որ Սիրիայում բախումների հզորացումը ԱՄՆ-ին բարդ իրավիճակի մեջ է գցում:
«Վաշինգտոնը երկար ժամանակ աջակցում էր ԻՇԻՊ-ի դեմ ազդեցիկ պայքար մղող՝ Սիրիայի քրդերին: Այդ բախումների ընթացքում մինչ օրս առնվազն զոհվել է 35 քաղաքացի»,- նշվել է հոդվածում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական բանակը ռազմական գործողություն է սկսել` սիրիական Ջարաբլուս քաղաքն իբր ԻՊ-ի զինյալներից ազատագրելու համար: