|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել բրիտանական Financial Times-ին:
Ըստ Demokrathaber-ի՝ Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության վերաբերյալ հարցին Գյուլը պատասխանել է, որ ԺԴԿ-ի ներկայությունը մեջլիսում դրական է դիտվում:
«Թուրքիան ժողովրդավար և ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է: Մյուս կողմից՝ Թուրքիայում դեռ շատ բան կա անելու: Պետք է մեր ունեցածը զարգացնենք»,- ասել է նա:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է արվել նաև Գյուլի՝ քաղաքական դաշտում ակտիվությանը: Գյուլը, սակայն, հայտնել է, որ չի ցանկանում քաղաքական դաշտում ակտիվ լինել, սակայն շարունակում է մասնակցել կոնֆերանսների և արտահայտել իր տեսակետներն ու խորհուրդներ տալ: «Ես նկատում եմ, որ հանրությունը դրանք լուրջ է ընդունում»,- նշել է Թուրքիայի նախկին նախագահը: