|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ներկայիս քրդերը վերջին քրդերն են, որոնց հետ Անկարան կարող է համաձայնության գալ. գրել է Financial Times-ը:
Ըստ թերթի` չնայած Մերձավոր Արեւելքում տիրող իրարանցումին՝ Թուրքիան արաբական աշխարհում երկար ժամանակ կարողացել է ձևացնել, թե կայունության աղբյուր է, չափավոր և ժամանակակից իսլամի համար օրինակելի երկիր, սակայն իր դիրքն արդեն կորցրել է:
«Նախագահ դառնալուց առաջ Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր երկիրը ռիսկի մղելով, «թաղում է» Թուրքիայում քրդական փոքրամասնությանը մի ժամանակ տված իր խոստումը»,- գրում է թերթը:
Նշելով, որ դրա ամենահավանական պատճառը ԻՇԻՊ-ի՝ Քոբանիում իրականացրած հարձակումներն են, հավելում է. «Թուրքական տանկերի անտարբերությունը թուրք քրդերին հունից հանում է»: