|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Financial times-ը մի ուշագրավ աղյուսակ է հրապարակել, թե նախկին խորհրդային երկրներում որքան են կազմում հակառուսական տրամադրությունները: Ավելի ստույգ՝ թե 2021 թվականի համեմատ դրանք ինչ աճ են գրանցել: Ուշագրավ է, որ ամենամեծ աճը գրանցվել է Լիտվայում, Էստոնիայում, Ղազախստանում եւ, բնականաբար` Ուկրաինայում, սակայն փոքր չէ նաեւ Հայաստանում:
Իհարկե, սա ոչ այնքան պատերազմի, որքան ապաշնորհ ռուսական քաղաքականության արդյունքն է, որը շատ վատ է աշխատում այս բոլոր երկրներում: Սակայն առավել ուշագրավ է այն, որ բրիտանական պարբերականն այս ցանկում չի ներառել Ադրբեջանը: Եվս մի ապացույց` Ադրբեջանի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում