|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Financial Times-ում տպագրվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հոդվածը, որում նախագահն առաջարկում է համաշխարհային տնտեսությունը ճգնաժամից փրկելու իր տարբերակը:
Ըստ նրա` թեեւ գերտերություններն ու Եվրամիությունը համակարգված գործողություններ են իրականացնում, սակայն ճգնաժամից դուրս գալու գործընթացը դանդաղում է, եւ գլոբալ տնտեսության վիճակը շարունակում է մնալ նույնը:
Օբամայի կարծիքով` ճգնաժամի դեմ պայքարի ամենարդյունավետ միջոցը կարող է լինել աշխարհի ամենամեծ, այսինքն` ԱՄՆ տնտեսության բուժումը. «ԱՄՆ տնտեսությունը` որպես ամենախոշորը աշխարհում, շարունակում է մնալ առաջատարի դիրքում: Եվ որպեսզի համաշխարհային տնտեսությունն արագ տեմպերով առաջընթաց ունենա, պետք է ԱՄՆ տնտեսությանն օգնել թափ հավաքել»:
ԱՄՆ նախագահը նշում է նաեւ, որ գլոբալ տնտեսությանը սպառնացող գործոնը շարունակում է մնալ եվրագոտու ճգնաժամը: