Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրենական պիտույքները, նախորդ տարվա համեմատ, շատ քիչ են թանկացել` մոտ 5 տոկոսով, իսկ 3 տարվա կտրվածքով` արդեն 13,5 տոկոսով այսօր լրագրողներին տեղեկացրեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:
Ըստ նրա` մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար նվազագույնն անհրաժեշտ է 50 000 դրամ, իսկ «լավ ապրող» ընտանիքների դեպքում` 200 000 դրամ:
«Որքան մոտենում է սեպտեմբերի 1-ն, այնքան ավելի են թանկանում գրենական պիտույքները, ուստի ես խորհուրդ կտայի ծնողներին` մի փոքր շուտ գնումներ կատարել: Բացի այդ` տոնավաճառներում ավելի մատչելի է ամեն ինչ, քան մոլերում, սակայն որակի մասին չես կարող նույնն ասել»,- ասաց Պողոսյանը:
Նա նշեց նաև, որ մեզ մոտ աշխատավարձի 60 տոկոսը ծախսվում է սննդի վրա, ինչը նորմալ չէ, քանի որ զարգացած երկրներում, եթե սննդի վրա ծախսվող գումարի շեմն անցնում է 30 տոկոսի շեմը, ընտանիքը համարվում է սոցիալապես անապահով և սկսում է աջակցություն ստանալ պետությունից: Բացի այդ, ըստ Պողոսյանի, եկամտի 20 տոկոսն էլ ծախսում ենք կոմունալ վճարների համար, իսկ մշակութային կամ հոգևոր սննդի համար` ընդամենը 0,5 տոկոս:
«Այս ամենին գումարած այն, որ մեզ մոտ բողոք-զանգերի թիվը կտրուկ ավելացել է` քաղաքացիները բողոքում են ապրանքների որակից: Ի դեպ, բողոքների մեծ մասը հիմնավոր են լինում, այսինքն` վերահսկող մարմինները թերանում են իրենց աշխատանքներում»,- ասաց Պողոսյանը: