|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ ԱԺ նախագահի որդու, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արամ Սահակյանի համար շփոթեցնող էր Yerkir.am-ի հարցը, թե կկարողանա՞ ձմռանը վճարել թանկացած էլեկտրաէներգիայի դիմաց: «Ի՞նչ է նշանակում` կկարողանաք»,- հարցրեց նա, ապա պատասխանեց, որ կփորձի խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան:
Ինչ վերաբերում է այն հարցին` ի՞նչ է մտածում էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում էլ ավելի սրված սոցիալական դժգոհության մասին, պատասխանեց. «Դե ես չեմ կարծում, որ հասարակության ըմբոստությունը պայմանավորված է մեկ-երկու տասնյակ մարդկանցով»:
Հարցին` արդյո՞ք կկարողանան ՀՀ քաղաքացիները վճարել սպառած էլեկտրաէներգիայի ու գազի դիմաց, Արման Սահակյանը պատասխանեց. «Առավել ևս` հուլիսի 1-ից պետական ծառայողների և քաղծառայողների աշխատավարձերն է բարձրացել, համենայն դեպս, դրան զուգահեռ է եղել թանկացումը: Կոնկրետ չգիտեմ, թե ինչքան է թանկացել, բայց չեմ կարծում, որ էդ թանկացումը մեծ ազդեցություն ա ունենալու»:
Նշեցինք, որ թանկացել է 10 տոկոսով, և Արման Սահակյանը շարունակեց. «Եթե 10 տոկոսով թանկացել է, ապա պետական ծառայողների ու քաղծառայողների աշխատավարձերն էլ մոտ 100 տոկոսով են բարձրացել»: