|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայ օգնության միության Հայաստանի Շրջանային վարչությունը շարունակում է աջակցել ՀՀ կրթական ոլորտին: Այս անգամ վարչությունը ՀՀ Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ համայնքների 1-4-րդ դասարանների աշակերտներին տրամադրել է գրենական պիտույքներ: Ընդհանուր առմամբ` գրենական պիտույքներ է տրամադրվել 3210 աշակերտի, որից 813` 1-ին, 993` 2-րդ, 704` 3-րդ և 700` 4-րդ դասարանցիների: Ըստ մարզերի` գրենական պիտույքներ է տրամադրվել ՀՀ Տավուշի մարզի` 2419, Գեղարքունիքի` 411, Արարատի` 89 և Վայոց ձորի` 102 առաջինից չորրորդ դասարանցիների: Հայաստանի Շրջանային վարչության որոշմամբ գրենական պիտույքներ է տրամադրվել նաև Սպիտակի թվով 189 երկրորդ դասարանցու: