|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Մեծ Բրիտանիայի հայ համայնքի օժանդակությամբ դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ է նվիրաբերել Վայոց Ձորի մարզի Արին գյուղի դպրոցի 52 աշակերտի:
Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը կրթական եւ առողջապահական խոշոր ծրագրերին զուգընթաց վերջին 10 տարում օժանդակել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի եւ Վայոց Ձորի մարզերի ավելի քան 2000 աշակերտի:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ` այս տարի եւս 52 դպրոցական ստացել է անհրաժեշտ գրենական պիտույքներ: Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին համարում է, որ ուսումնական տարվա սկզբին մի քանի տասնյակ ընտանիքների նյութական հոգսը թեթեւացնելը ոչ միայն կենցաղային, այլ նաեւ բարոյական աջակցություն է: