կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-01 19:50
Առանց Կատեգորիա

Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ մահվան դեպքերը աճել են 30 տոկոսով․ Ն. Փաշինյան

Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ մահվան դեպքերը աճել են 30 տոկոսով․ Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին։ Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10900  պացիենտ, որոնցից 2106 գտնվում է հիվանդանոցային պայմաններում:

«Նրանցից 536-ի առողջական վիճակը ծանր է, 117-ինը առանձնապես ծանր է, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ։ Երեկ մենք ունեցել ենք մահվան 10 նոր դեպք, իսկ մահերի ընդհանուր թիվը հասել է 453-ի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ 2020 թվականի առաջին 5 ամիսների Հայաստանում ընդհանուր մահերի վիճակագրությունը բարվոք էր, սակայն այդ վիճակագրությունը արդեն իսկ փոխվել է։

«Ցավոք, պետք է արձանագրել, որ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք մոտավորապես 30 տոկոսով ավելի շատ մահվան դեպքեր։ Իհարկե, մահվան վիճակագրությունների փոփոխությունը ոչ ամբողջությամբ է կախված կորոնավիրուսի հետ, բայց, իհարկե, կորոնավիրուսի ընթացիկ վիճակը էականորեն ազդում է այդ գործոնի վրա»,- եզրափակեց Փաշինյանը։