կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-28 16:09
Իրավական

Նպատակ կար չեզոքացնել քաղաքացիական ակտիվությունը. իրավաբան

Նպատակ կար չեզոքացնել քաղաքացիական ակտիվությունը. իրավաբան

Այսօր լրագրողների հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը , խոսելով երեկ Խորենացի փողոցում ոստիկանության կողմից մարդկանց մասսայական բերման ենթարկելու փաստի մասին, նշեց, որ եթե խաղաղ հավաքի մասնակիցների առանց խտրականության բերման են ենթարկում, ուրեմն խախտվում է ոստիկանության կողմից իրեն դե յուրե և դե ֆակտո իրավունքը` հասարակության անվտանգության պահպանության մասով, և երևում է, որ ոստիկանության գործողությունների նպատակը ոչ թե հասարակական կարգը պահպանելն է այլ կա այլ` քողարկված նպատակ, այն է` չեզոքացնել քաղաքացիական ակտիվությունը:

«Կա եվրոպական դատարանի նախադեպային դրույթներից մեկը, այն է`  անգամ անօրինական հանրահավաքը կարող է համարվել իրավաչափ, այսիքն անգամ եթե չկա թույլտվություն հանրահավաք անցկացնելու համար, բայց քաղաքացին կանգնած իր բողոքն է արտահայտում, այն կարող է դիտարկվել իրավաչափ», ասաց Արա Ղազարյանը:

Իրավաբանի խոսքով` նման դեպքերում քաղաքացին պետք է դիմի իրավապաշտպան հկ-ներին, հանրային պաշտպանի գրասենյակին, և եթե քաղաքացուն հարցաքննության են կանչում, ապա դա պետք է լինի փաստաբանի ներկայությամբ: