Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ակնհայտ է, որ կորոնավիրուսը ու կարանտինը բացարձակ չեն խանգարում Նիկոլին այս օրերին ինտենսիվ կերպով իրականացնել սեփական իշխանությունը ամեն գնով պահելու քայլեր։ Եվ այս կապակցությամբ իրականացվում են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը ամեն կերպ շարունակելը, Միքայել Մինասյանին կալանավորելու փորձերը, Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված լայնածավալ քայլերը, մասնավորապես՝ Մուլտի գրուպի տնօրենի կալանավորումը, Շանգրիլա կազինոն լիցենզիայից զրկելու փորձերը, և այլն։
Փաստորեն այս ողջ ընթացքում Նիկոլի միտքը ոչ թե աշխատում է ողջ ռեսուրսները մոբիլիզացնելով երկիրը ճգնաժամից հանելու ուղղությամբ, այլ թե ոնց ամեն գնով փորձի չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր անգամ հիփոթեթիկ կարող են սպառնալ իր միահեծան իշխանությանը։
Կորոնավիրուսը ոչ միայն համամարդկային, այլ նաև առանձին վերցրած համապետական արհավիրք է, որի ու որի հետևանքների չեզոքացման համար շատ կարևոր է երկրի բոլոր, այդ թվում և մարդկային ռեսուրսների մոբիլիզացիան, ինչին հասնելու թիվ մեկ պայմանը հասարակության բոլոր շերտերի կոնսոլիդացիան է, այլ ոչ թե քաղաքական հակառակորդներին նորից թիրախավորելը և նրանց դեմ ռեպրեսիաների նոր ալիք սկսելը, դեռ մի բան էլ օգտագործելով կորովավիրուսի կարանտինը, որը բացառում է այս պահին հասարակության այդ շերտի քո քայլերի դեմ փողոցային ակցիաները։
Ակնհայտ է, որ մինչև կարանտինի ավարտը Նիկոլը փորձելու է չեզոքացնել բոլոր նրանց, ում մեջ այս պահին պոտենցիալ վտանգ է զգում, սակայն ակնհայտ է նաև, որ սա իրեն չի օգնի, քանի որ իր համար ամենամեծ վտանգը դարձել է իր կողմից խաբված ժողովուրդը, որի աչքերը սկսել են բացվել։ Իսկ ողջ ժողովրդին կալանավորել իրեն հաստատապես չի հաջողվի...»: