կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-19 15:35
Քաղաքական

Ընդամենը փորձել եմ չեզոքացնել վտանգը. փոխքաղաքապետը՝ Մարինե Խաչատրյանի «դեմն առնելու» մասին

Ընդամենը փորձել եմ չեզոքացնել վտանգը. փոխքաղաքապետը՝ Մարինե Խաչատրյանի «դեմն առնելու» մասին

Տեսնելով մարդուն, ով անհավասարակշիռ վիճակում է և կարող է ինչ-ինչ գործողություններ իրականացնել, ընդամենը փորձել է չեզոքացնել վտանգը. լրագրողների հետ զրույցում այսպես ներկայացրեց իր պահվածքը փոխքաղաքապետ  Դավիթ Օհանյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու նախորդ նիստում իր գործողություններին:

Հիշեցնենք, որ ավագանու նախորդ նիստում, երբ «Երկիր ծիրանի»-ն կոյուղաջուր էր բերել քաղաքապետարան ու փորձել մոտեցնել քաղաքապետ  Տարոն Մարգարյանի սեղանին, և քաղաքապետը հորդորել էր «դեմն առնել», Դավիթ Օհանյանն առաջին մարդկանցից էր, որ «դեմն առավ»՝ «Երկիր ծիրանի»-ի անդամ Մարինե Խաչատրյանին բռնությամբ հեռացնելով տարածքից:

Փոխքաղաքապետի գնահատականով՝ ինքն ուղղակի կանխարգելիչ գործողություն է իրականացրել: «Դուք /նկատի ունի՝ լրագրողներին/ շատ ոգևորված և գունավորված եք ներկայացնում, բայց իրականությունն այդպես չէ: Ես կարծում եմ, որ ինքներդ էլ պետք է ձեզ հարց տաք՝ նրա վարքագծում, դրսևորման մեջ եթե կին տեսել ես, կներեք, չեմ տեսել: Ես տեսել եմ մարդ, ով իր չափերից դուրս է եկել, անհավասակշիռ վիճակում փորձել է գործողություն իրականացնել, որի անունը կտան իրավապահ մարմինները, իսկ ես փորձել եմ կանխել»,- ասաց նա:

Հարցին` չի՞ զղջում իր պահվածքի համար, Օհանյանը պատասխանեց, որ չի զղջում: