Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԽԽՎ միգրացիայի եւ փախստականների նիստում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանին մեղադրել է «պատերազմի հրձիգ լինելու մեջ»՝ ԵԽԽՎ-ին կոչ անելով չեզոքացնել Զոհրաբյանին: Այդ մասին հայ պատգամավորը ֆեյսբուքյան գրառում է արել:
«Քիչ առաջ ԵԽԽՎ միգրացիայի եւ փախստականների նիստում, երբ ես խոսեցի ադրբեջանցի զինվորների վայրագություններից ու փաստերով ներկայացրեցի, թե ինչպես են ազերի ստահակները ողջ-ողջ գլխատում մեր զինվորներին ու քաղաքացիական անձանց եւ կոչ արեցի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին, ով խաղաղասիրության եւ երկխոսության ճառեր էր անում, խաղաղասիրաբար զրուցել իր առաջնորդ Ալիեւի հետ ու ազատել հայ ռազմագերիներին՝ Սամեդը կատաղեց։
Ադրբեջանական պատվիրակության ղեկավարն, իրեն բնորոշ թատերական պաթոսով սկսեց բղավել, որ ես պատերազմի հրձիգ եմ, որ տարիներ շարունակ ես ԵԽԽՎ ամբիոնն օգտագործել եմ ամենաժողովրդավար Ադրբեջանին եւ ամենամարդասեր ադրբեջանցիներին մարդասպան ու բարբարոս ներկայացնելու համար եւ կոչ արեց ԵԽԽՎ-ին ինձ չեզոքացնել՝ եթե ուզում են ունենալ կոնստրուկտիվ երկխոսություն հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ։
Տեսարանը խիստ զվարճալի էր, որովհետեւ ամեն օր ես ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին ուղարկում եմ ամենաժողովրդավար ու ամենամարդասեր Ադրբեջանի զինվորների կողմից կատարված վայրագությունները հայ զինվորների եւ քաղաքացիական անձանց հանդեպ։