Փոխարժեքներ
10 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.78 |
EUR | ⚊ | € 432.41 |
RUB | ⚊ | ₽ 4.5619 |
GBP | ⚊ | £ 501.83 |
GEL | ⚊ | ₾ 141.95 |
Այսօր լրագրողների հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, խոսելով արդեն 9-րդ օրը Էրեբունու ՊՊԾ գնդում շարունակվող արտակարգ վիճակի մասին, մասնավորապես զինված խմբի հետ տարվող բանակցությունների մասին, ասաց, որ բանակցությունների գլխավոր նպատակը արյունահեղություն թույլ չտալն է: Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, որ տարածված հայտարարությունը, թե «Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև բանակցություններ կվարի «Սիսիանի» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, իրականությանը չեն համապատասխանում: Եվ եթե կողմերի միջև շարունակվեն բանակցությունները, ապա որպես միջնորդ բանակցելու է Վիտալի Բալասանյանը:
Գառնիկ Իսագուլյանը նաև տեղեկացրեց, որ Վիտալի Բալասանյանի և Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը կայացել է 4-րդ անձի ներկայությամբ, ամբողջ խոսակցությունն արձանագրված է, ուստի, լուրերը, թե Սեֆիլյանը հրաժարվել է նախագահի հրաժարականի պահանջից, իրականությանը համապատասխանում են:
«Զինված խմբի հետ տարվող բանակցություններում ասվել են բաներ, որոնք մինչ հիմա չեն հրապարակվել: Վիտալի Բալասանյանը երբեք առիթ չի տվել որևէ մեկին, որ իրեն կասկածեն ինչ որ բանում: Անկախ իմ անձնական վերաբերմունքից նախագահի նկատմամբ, այո ես հավատում են նախագի ասածներին, որ այն ինչ խոստացել է, այդպես էլ արվելու է»,- ասաց Իսագուլյանը:
Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Միանշանակ»: