կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-27 16:05
Քաղաքական

«Բարոյականությունից ելնելով» է, որ ՕԵԿ-ը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը

«Բարոյականությունից ելնելով» է, որ ՕԵԿ-ը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը

ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանն այսօր խոհրդարանական ճեպազրույցի ընթացքում նշեց, որ դեպի «Օրինաց երկիր» կուսակցություն ներհոսք կա, և ամեն օր կուսակցություն դիմում են բազմաթիվ մարդիկ, այդ թվում` նախկիին ԲՀԿ-ականներ: Չնայած նման հայտարարությանը` ՕԵԿ-ականը չկարողացավ անգամ մեկ նախկին ԲՀԿ-ականի անուն տալ, ով միացել է ՕԵԿ-ին:

 

ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ՕԵԿ-ը չի պահանջում Սերժ Սարգսյանի հեռացումը, քանի որ ընտրությունների միջոցով ժողովուրդը պետք է որոշի, թե ում է ընտրում, և ով պետք է հեռանա ասպարեզից:

 

Հարցին, թե ինչո՞ւ է ՕԵԿ-ն իրեն ընդդիմություն է հռչակել, սակայն չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Մենք դեմ ենք քաղաքական մոտեցումներին, որոնցով կառավարվում է երկիրը, այլ ոչ թե կոնկրետ մարդուն»:

 

Իսկ Հովհաննես Մարգարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջելու մի քանի պատճառ կա: Նա նշեց, որ դրանցից մեկը բարոյական հարցն է, քանի որ ՕԵԿ-ը 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Պատճառներից երկրորդը, Մարգարյանի դիտարկմամբ, այն է, որ Սարգսյանն ինքն է հայտարարել, որ հեռացող նախագահ է, իսկ երրորդ պատճառը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, երբ քննարկվում է իմպիչմենտի հարց, այն հաստատվում է մեծամասնության կողմից, իսկ ԱԺ-ում մեծամասնությունը ՀՀԿ-ն է, հետևաբար, իմպիչմենտի գաղափարն այս դեպքում անիրագործելի է դառնում: