| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Եթե Գագիկ Ծառուկյանը գնա իշխանափոխության, Սասուն Միքայելյանը նրա հետ է լինելու: «Իսկ եթե սրանք մնան` հնարավորություն չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ազատամարտիկ, նախկին պատգամավորը: «Էսօր նենց իրավաիճակ ա, որ չարագույնի փոքրագույնը պետք է գտնես»,- ասաց նա:
Նա նշեց, որ Ծառուկյանի կողքին կկանգնի այն դեպքում, եթե պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է նախագահի պաշտոնում Ծառուկյանի առաջադրումը, Միքայելյանը պատասխանեց` ժամանակը ցույց կտա: «Էս տարիների ընթացքում էս իշխանություններն ուզել են բաժանել, մասնատել ժողովրդին: Էս իրավիճակից ելնելով միայն` գնալ ԵՏՄ, կտրվել ամբողջ աշխարհից, մեծ վտանգ է: Հիմա սրանք մի ուղի են բռնել` գնում են»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Ծառուկյանն էլ է այդ ուղին բռնել, նա պատասխանեց. «Գոնե էն ժամանակ, երբ իշխանափոխություն լինի, գոնե նման մարդկանցով ուրիշ ուղի բռնենք, սրանց հետ անհնարին է»: