Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Սեֆիլյանի հետ այսօր առավոտյան եմ հանդիպել: Նա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չի դնում: Եւ Սասնա ծռերից նույնպես կան ներկայացուցիչներ, ովքեր հրաժարվել են այդ պահանջից, բայց ես նրանց անունները չեմ տա»,- այս մասին արդեն ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գեներալ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:
Նա նաեւ շեշտեց, որ Ժիրայր Սեֆիլյանը պահանջներ չունի, ունի առաջարկներ: Դրանք են` այս օրերին ձերբակալվածների ազատ արձակում, քաղաքական հայացքների համար ձերբակալվածների ազատ արձակում, իր խափանման միջոցի փոխում:
Հարցին, թե ինչքան դեռ պետք է տեւի այս ամենը, Բալասանյանն ասաց, որ չի կարող անվերջ տեւել, 1-2 օրվա մեջ պետք է զենքերը վայր դնեն: Գեներալը նաեւ շեշտեց, որ զինյալները միանշանակ պետք է պատասխան տան օրենքի առաջ, սակայն դա չի նշանակում, որ նախագահը չի կարող նրանց ներում շնորհել: Նա շեշտեց, որ պետք է պարզվի նաեւ, թե ով է գնդապետ Վանոյանի սպանության պատասխանատուն: