Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Դեմ եմ պարտադիրին» քաղաքացիական շարժումը մարտի 22-ի հանրահավաքում ցույց է տալու առավելագույն միասնություն և հասարակական լայն կոնսոլիդացիա: Հարթակից ելույթներ են ունենալու ինչպես «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները, չորս ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այնպես էլ հանրային դեմքեր՝ արվեստի ոլորտից, նաև Ժիրայր Սեֆիլյանն ու Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասացին «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները:
Հարցին՝ արդյո՞ք Ժիրայր Սեֆիլյանին ու Նիկոլ Փաշինյանին հարթակ տրամադրելով` չեն դառնում քաղաքական գործիք իշխանության ձեռքին, շարժման անդամները պատասխանեցին, որ մինչ այժմ իրենց գործունեությամբ և պայքարով գործիք չեն եղել ու չեն էլ լինի: Նրանք նշեցին, որ քանի որ հավաքն ունի ժամանակային սահմանափակում, ուստի հրավեր են ուղարկել այն գործիչներին, ովքեր ունեն ասելիք և ի սկզբանե աջակցել են շարժմանը:
Շարժման անդամների խոսքով՝ Սեֆիլյանը մարմնավորում է պայքարի մարտիկի, հայրենիքի համար կռված հայրենասերի, ով ասելիք ունի` պարտադիր կուտակային օրենքի հետ կապված, աջակցել է շարժմանը, ինչով կարողացել է: Նրանք նշեցին, որ չեն կիսում այն կարծիքը, թե, որևէ քաղաքական գործչի հարթակ տրամադրելով, քաղաքականացնում են քաղաքացիական շարժումը: