կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-20 23:26
Առանց Կատեգորիա

Ավտոմատով իշխանություն փոխելը բերում է ավտոմատով իշխանություն պահելուն

Ավտոմատով իշխանություն փոխելը բերում է ավտոմատով իշխանություն պահելուն
Գեւորգ Դարբինյանը Facebook-ում գրել է. 
«Ինչ-որ «աջապսանդալ» եք սարքում. անընդունելին Սերժի հրաժարականը, կամ Սեֆիլյանի ազատումը պահանջելը չէ: Անընդունելին դրան հասնելու համար ընտրված ձևն ա. պահանջը թողեք. փոխեք խաղի կանոնը: Քրեականից դարձնենք քաղաքական: Այն ճանապարհը, որն ընտրվել է, տանում է քաոսի, անիշխանության, տանում է պետության չգոյության պարալիզացման, տանում է քաղաքացիական պատերազմի: Եթե պետք է տարբերակներ փնտրենք դրսի օրինակներով, ապա Ուկրաինայի սխալը կրկնել չի կարելի: Սա տանում է մայդանի: Կիրառվող նախնական տեխնոլոգիաները շատ նման են, գրեթե նույնական: Դրա գինը մեծ է, շատ, շատ մեծ: Ուկրաինան կարող ա վճարել, մենք չենք կարող: Նախընտրելին վրացական օրինակն է, իսկ գուցե մենք մերը կարողանանք գտնել: Ավելի ռացիոնալը, ավելի հավասարակշռվածը և ազգային ու պետական արտաքին անվտանգությունը չվնասողը: Անորակ կառավարումը, սեփականատիրական բնույթի իշխանավարումը, ընտրությունների կեղծումը, երկրի հարստության թալանը, հասկանում եմ, պակաս էական չեն նույն ազգային ու պետական անվտանգության համար: Բայց սրանք հարցեր են, որոնք նախ մեզնից են կախված միայն և որոնք ժամանակ են պահանջում, որոնք կախարդական փայտիկով մեկ օրում չեն լուծվելու: Տեսեք Ուկրաինայում ուկրաինական երազանքի փլուզումը, արաբագան գարնան աղետալի հետևանքներն այդ երկրների համար: Տեսեք Սիրիան: Ավտոմատով իշխանություն փոխելը բերում է ավտոմատով իշխանություն պահելուն, որովհետև դա ամենահեշտ, ամենակարճ և ամենաճիշտ ճանապարհն է թվում: Դրա նախադրյալը չի կարելի ստեղծել»: