Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ժամը 13։00-ին արտահերթ նիստ է հրավիրված, որի ժամանակ երկրի Մայր օրենքը պետք է փոփոխության ենթարկվի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Իմ քայլը» խմբակցության այս մտադրության մասին նրանց հայտնել են այսօր առավոտյան՝ 9։30 տեղի ունեցած ԱԺ խորհրդի նիստում։
Ընդ որում, ասաց Մարուքյանը, 3-ժամյա ռեժիմ է սահմանած՝ առաջին ընթարցումն ընդունվում է, 3 ժամ առաջարկությունների համար, գնում է երկրորդ ընթերցում։
«Ամբողջ աշխարհում Սահմանադրություն փոխելը ամիսների աշխատանք է՝ քննարկումներ, դեբատներ, բանավեճեր, Հայաստանում դա գալիս է խորհրդարան, առավոտն 9։30 ԱԺ խորհրդի նիստում իմանում ես, որ այսօր Սահմանադրությունը պետք է փոխվի, գնում ես այդ նիստին ու փոխվում է Սահմանադրությունը»,-մտահոգություն հայտնեց Մարուքյանը։
Սա լուրջ խնդիր է թե՛ մեր միջազգային պարտավորությունների, թե՛ ժամանակին ասվածի ու քննարկվածի մասով՝ համոզված է ԼՀԿ խմբակցության ղեկավարը։ Նա նշեց, որ այս անգամ էլ նախագիծը ՍԴ չի ուղարկվելու։
Դեռևս ԱԺ-ում Հանրաքվեի որոշման քննարկման ժամանակ, «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել այս մտադրությանը։ Էդմոն Մարուքյանը չբացառեց, որ այս անգամ էլ նիստին ընդհանրապես չմասնակցեն․ «Մենք ասելիք չունենք արդեն»։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է ԱԺ-ում ընդունել Սահմանդրության փոփոխության մի նախագիծ, որով կդադարեցնի ՍԴ գործող նախագահի ու այն անդաների լիազորությունները, որոնք 12 տարուց ավելի են պաշտոնավարել։
Մանրամասն՝ տեսանյութում․