կարևոր
3100 դիտում, 7 ամիս առաջ - 2024-02-29 13:27
Քաղաքական

Ցանկացած գնով պետք է թույլ չտալ այդպիսի հանրաքվե․ ուրիշի թելադրանքով Սահմանդրություն փոխելը ամոթալի է․ Վազգեն Մանուկյան

«Ոչ ոք երբեք Հայաստանին հավակնություններ չի ներկայացրել Անկախության հռչակագրի հետ կապված»։ Այս մասին հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը՝   «ՀՀ անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը և ազգային կենսունակ պետության տեսլականը» թեմայով հմաժողովի ժամանակ ։

Վազգեն Մանուկյանը հիշեցրեց, լոր ամեն ժողովուրդ ինքն է որոշում իր նպատակները նման փաստաթղթերում, և հայ ժողովուրդը նույնն է արել՝ Հռչակագրում հղում կատարելով ՄԱԿ կանոնադրության դրույթներին։

«Հռչակագիրը չի խանգարել մեզ զարգանալ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել և, անգամ, բանակցություններ վարել Թուրքիայի հետ, երբեք չի դարձել խոչընդոտ այլ երկրների հետ հարաբերությունների համար, և ոչ ոք նման պահանջներ չի ներկայացրել․․․ Թշնամին պատերազմ կսկսի ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բան գրված է Հռչակագրում, այլ որովհետեւ մենք թույլ ենք, մեր իշխանությունները մշտապես զիջում են։ Ճնշման տակ Սահմանադրությունը փոխելով՝ մենք մեզ ամոթալի վիճակում ենք դնում։ Դա ինքնին կնշանակի նահանջ՝ էլ չեմ ասում այն մասին, թե ինչպես այս իշխանությունները կիրականացնեն նման հանրաքվեն։ Հարգանքը կորցրած ժողովուրդը ոչ մի նպատակի չի հասնի։  Ցանկացած գնով պետք է թույլ չտալ  այդպիսի հանրաքվե»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։