Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակը» գրում է. «Մի քանի ամիս է՝ խոսակցություններ են ընթանում, որ ԼՂՀ Սահմանադրության հարցն օդում կախված է. ապրիլյան պատերազմից հետո հասկացել են, որ Արցախում կառավարման մոդելը փոխելը վտանգավոր է։ Ինչ-որ պահի, ասում էին, կանգնել են «ամերիկյան մոդելի» վրա՝ ուժեղ նախագահ, առանց վարչապետի։ Երեկ, կարելի է ասել, պաշտոնապես հայտարարվեց այդ գործընթացը կասեցնելու մասին. ԼՂՀ Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը հայտարարեց. «Հնարավոր է, որ հայեցակարգի ներկայացումը հետաձգվի»։ Իսկ այն պետք է ներկայացվեր օգոստոսի 1-ին։ Մեր տեղեկություններով, նախագահական կառավարումը ԼՂՀ-ում պահպանելու որոշումը կարելի է կայացված համարել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։