կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-18 11:22
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՌՀ-ին լանցետով ու ավտոմատով զինելու օրինագիծը՝ ըստ Վահագն Թևոսյանի

«Պատկերացրեք, աշխատում է մի օրգանիզմ, որն ինքնուրույն է՝ մեդիա ոլորտի մասին է խոսքը, նրա հանդեպ միջամտություն չի իրականցվում, բայց անհրաժեշտ է մի բժիշկ, որ ձեռքը պուլսի վրա պահի և անհրաժեշտության դեպքում վիրահատություն իրականցնի, և նաև թիկնապահ, որ մեդիածառայություններին պաշտպանի ճնշումներից՝ այդ թվում քաղաքական»․ ըստ Yerkir.am-ի այսպես բնորոշեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը համահեղինակներից՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը։

Օրինագիծը հեղինակել են Վահագն Թևոսյանը, Մխիթար Հայրապետյանը, Արման Բաբաջանյանը և այն ԱԺ-ում քննարկվում է առաջին ընթերցմամբ։

Վահագն Թևոսյանն ասաց, որ այս օրնագիծը ներկայացնելու անհրաժեշտություն առաջացավ, քանի որ գործող օրենքն այլևս չի կարգավորում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը։ Սահմանադրության մեջ արձանագրված է անկախ պետական մարմին, որի անունն է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով», որը միտված է կարգավորելու, ապահովելու հեռուստատեսության և ռադիոյի ազատությունը, բայց, ըստ Թևոսյանի, գործող իրականությունում կան մի քանի համակարգեր, որոնք այս օրենքով չեն կարգավորվում։

 «Կարգավորող մարմինն ունի այդ կարգավիճակը, բայց որպեսզի նրան օժտենք այս լիազորություններն իրականացնելու հնարավորությամբ, անհրաժեշտ է օժտել գործիքակազմով, դրանց մեջ մտնում են բժշկական գործիքները՝ վիրահատելու և զինանոց՝ լավ թիկնապահ լինելու համար»,-նշեց Վահագն Թևոսյանը։

Նա վստահեցրեց, որ մինչ այդ կարգավորող մարմինը շատ քիչ լծակներ ուներ մեդիա ոլորտը կարգավորելու համար և որոշ կուսակցություններ ունեին լրատվամիջոցներ, այնինչ ներկա օրինագիծն ուղղված է այդ բացը լրացնելու, թեև կա բանավեճ, որ այն կսահմանափակի խոսքի ազատությունը։

ԻՆչո՞ւ է այս փոփոխությունն արվում այսպես հապճեպ՝ Թևոսյանը հիմնավորեց, որ 2020 թ հուլիսի 20-ին պետք է հայտարարվեն հանրային մուլտիպլեքսի՝ հեռարձակման ցանցում ազատ թվային տիրույթների մցույթները, այսինքն, այն 10 տարվա հաճախականության օգտագործման լիցենզիաները ավարտվում են այս տարի, որ հունվարի 1-ից հանրային հեռուստացանցը հագեցած լինի նոր մրցույթի արդյունքներով։

«Անհրաժեշություն էր առաջանում, որ այս օրենքը շատ ավելի շուտ ընդունենք, քան կհայտարարվի միցույթը, որ նոր կանոններով գործող մեդիածառայությունները գործեն նոր օրենքի պայմաններում»,-նշեց Վահագն Թևոսյանը։

Հիշեցնենք, որ մասնագիտական կառույցները խիստ բացասական գնահատեցին այս օրինագիծը՝ այդ թվում նշելով, որ «ՀՌՀ-ն մոնսթր է դառնում և ընդլայնում պատժիչ գործողությունները»։

Մանրամասն՝ տեսանյութում․