Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Թուրքիայում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձը որևէ էական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի վրա: Չաքրյանի խոսքով՝ այնտեղ տեղի ունեցող դեպքերը ղեկավարվում են ինչ-որ ուժերի կողմից:
Խոսելով այն մասին, որ զինված հեղաշրջման փորձը կարող էր վերաճել քաղաքացիական պատերազմի՝ թուրքագետն ընդգծեց, որ քաղաքացիներն ինքնակամ չեն դուրս գալիս փողոց, քաղաքացիներին ոտքի են հանում մութ ուժեր:
«Բանակը դժգոհ է, բոլորին թոշակի են ուղարկել, բանտարկել են, մարդկանց զրկել են կոչումներից, պաշտոններից և ընդհանուր դժգոհություն կա: Էրդողանն էլ անընդհատ նսեմացնում է բանակին, որ հանկարծ չվերականգնվի նախկին ուժը, թուրքական բանակը Թուրքիայի քաղաքական կյանքին միջամտել է: Խորհրդարանի, կառավարության և դատական իշխանությունների վրա էլ է ազդեցություն տեղի ունեցել, Էրդողանն էլ աշխատում է բանակին հեռու պահել և միայն ոստիկանական ուժերին է հզորացնում»,- ասաց Չաքրյանը՝ հավելելով, որ Թուրքիան շուտով կդառնա ոստիկանական պետություն:
«Այսինքն՝ Էրդողանը նրաց վրա պետք է հենվի, հետևաբար ոստիկանությունը ավելի է հզորանում»,- ասաց նա: Անդրադառնալով Էրդողանի՝Ֆեթուլլահ Գյուլենին ուղղված մեղադրանքներին, Չաքրյանը նշեց, որ որևէ բան հստակ ասել չի կարելի, բայց Գյուլենին Թուրքիայում մեղադրում են կենտրոնական հետախուզական վարչության գործակալ լինելու մեջ: «Գյուլենն աջակցություն ինչ-որ տեղից ստանում է և միայնակ չի կարող ինչ-որ գործունեություն ծավալել: Էրդողանի իշխանությունները պահանջում են ԱՄՆ-ից` հետ ուղակի Թուրքիա Գյուլենին, բայց նրանք հրաժարվում են: Սա արդեն ինչ-որ բանի մասին է խոսում»,- ասաց նա: