կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-29 14:26
Առանց Կատեգորիա

Թուրքիան ԱՄՆ-ին փորձում է պատերազմի մեջ ներքաշել. թուրքագետ

Թուրքիան ԱՄՆ-ին փորձում է պատերազմի մեջ ներքաշել. թուրքագետ

 

Տեղի ունեցավ մեծ սադրանք, որն ուղղված էր ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի դեմ` տարածաշրջանը, ինչպես նաև ԱՄՆ-ը, պատերազմական անկառավարելի գործուղություների մեջ ներքաշելու նպատակո. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սիրիական խնդրի մասին իր դիրքորոշումը հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

 

Ըստ թուրքագետի այդ սանդրանքի ետևում շատ հավանական է` կանգնած է Թուրքիան, դրա մասին վկայում է արտգործնախարար Դավութօղլուի այն հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է ռազմական միջամտության` չսպասելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին: «Զինված խմբավորումների ներկայացուցիչները հավաք են ունեցել Ստամբուլում, ինչը ևս մեկ անգամ փաստում է Թուրքիայի` այս ամբողջ խառնաշփոթին ներգրավված լինելու մասին»,-ասաց Սաֆրաստյանը և միաժամանակ չբացառեց, որ դրա ետևում կարող են կանգնած լինել ինչ-ինչ ամերիկյան ուժեր:

 

«Թուրքիան և արաբական մի շարք երկրներ տարածքային նկրտումներ ունեն Սիրիայի նկատմամբ»,-ասաց Սաֆրաստյանը` հավելով, որ այս ուժերը Սիրիան ցանկանում են մասնատել:

 

Ըստ թուրքագետի` Օբամայի վերջին հայտարարությունների համաձայն, ԱՄՆ-ն չի դիմի ռազմական միջամտության, հատկապես` առանց ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի թույլտվության, քանի որ դա կլինի ռազմավարական մեծ սխալ վերջինիս կողմից, իսկ Ռուսասատանը, քաջ գիտակցելով, որ նա տարածաշրջանում մեծ ռազմական հնարավորություններ չունի, նույնպես զերծ կմնա ռազմական միջամտությունից: