| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ չդադարող հիբրիդային պատերազմում Բաքվի բարբարոսական վարչախումբը քարոզչական տիրույթում վարում է իր հնարավոր հերթական ագրեսիան արդարացնելուն միտված կեղտոտ քաղաքականություն, որի առանցքը պետական մակարդակով ապատեղեկատվական այնպիսի հոսքի ապահովումն է, որն ի ցույց պետք է դնի հայկական կողմերի «սադրանքների պատրաստվելու» մշտական կեղծ պատկեր։
Ի պատասխան՝ Հայաստանից և Արցախից, որպես կանոն, հնչում են բացառապես հերքումներ, մինչդեռ քարոզչական տիրույթում հիբրիդային պատերազմում գերակայության հասնելը ենթադրում է ոչ միայն արձագանք, այլ նաև հստակ տեղեկատվական և ապատեղեկատվական հարձակումներ, իսկ որ ամենաարդյունավետն է անզուգաչափ գործողություններ, որոնք թշնամուց առնվազն կխլեն զգալի ռեսուրսներ։
Սա արդյունավետորեն և որակյալ կերպով կարելի է անել թշնամու վրա տեղեկատվական և հոգեբանական ներազդեցության նպատակով մշակված համապարփակ ռազմավարական ծրագրի շրջանակներում գործող հատուկ ստորաբաժանման միջոցով, ինչպես վարվում են որոշ պետություններում, սակայն դա անելու համար առաջնահերթորեն պետք է սահմանվի, ծրագրվի և քայլ առ քայլ կյանքի կոչվի Հայաստան պետություն-ամրոցի տեսլականը, որովհետև «պետություն-ռեստորանի» պատրանքը ենթադրում է միայն խրախճանքի կազմակերպում։