Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-թուրքական սահմանի բացումը քաղաքագետներն անիրատեսական էին համարում դեռ 2009-ին՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման տարում, երբ պայմաններն առավել նպաստավոր էին: Այսօր այդ շանսերն ավելի փոքր են: Yerkir.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռաֆայել Սահակյանը:
«Թուրքիան միշտ առաջ է քաշելու ԼՂ-ի հարցի հետ կապված նախապայմանը, Ադրբեջանի շահերի հարցը, ինչը ձեռնտու է, քանի որ Ադրբեջանի հետ ունի մեծ համագործակցություն, ադրբեջանական ներդրումները Թուրքիայում բավականին մեծ են: Այս տարի Թուրքիայում բացվել է STAR նավթավերամշակման գործարանը, որի շրջանակում 6 մլրդ դոլարի ներդրում է կատարվել: Երբ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը, սրան հաջորդեց Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Բինալի Յըլդըրըմի հայտարարությունը՝ «եթե Հայաստանը հրաժարվի Թուրքիայի նկատմամբ որոշակի տարածքային պահանջներից, ճանաչի Թուրքիայի սահմանները, այդ ժամանակ նոր կմտածենք այս հարաբերությունների կարգավորման մասին»: Ուշադրություն եմ ուզում հրավիրել այս փաստի վրա, որ թուրք առաջնորդները նախկինում առաջին հերթին ԼՂ-ի հարցի հետ կապված նախապայմանն էին առաջ քաշում, հիմա խոսվում է նաև առ Թուրքիա Հայաստանի որոշ «պարտավորություններից»,- նշեց թուրքագետը: