կարևոր
3376 դիտում, 2 ամիս առաջ - 2024-07-27 19:07
Քաղաքական

Պետություն ունենալը շատ թանկ հաճույք է․ աշխարհում չկա պետություն, որ չի պայքարում իր գոյության համար. Արթուր Խաչատրյան

Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստվում են մեծ թունել փորել Հորադիզից մինչև ՀՀ սահման։ Ասում են՝ դա միջանցքի մի հատվածն է․ մենք մեր մասն անում են, սպասում ենք Հայաստանը շարժվի։ Այս մասին «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ Փաշինյանի այցին՝ Խաչատրյանը նշել է, որ այցը և ճանապարհի վերանորոգումը նման էր 2023-ի օգոստոսի վերջից 19 բեռնատար տարան, կանգնեցրին Կոռնիձոր՝ մարդկանց աչքերին թոզ փչելու համար, որ տեսեք՝ ինչ պետք էր, արել ենք։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այն պահանջները, որոնք Թուրքիան մեզ պարտադրելու է, պետականության կազմականդման ծրագիր է։

Խաչատրյանը խոսել է վիզաների ազատականացման ուղղությամբ բանակացությունների սկսմանը, հանրապետական գիտատեխնիկական գրադարանի և մարզային բուհերի փակմանը։

Դաշնակցական գործիչն ընդգծել է, որ պետություն ունենալը շատ թանկ հաճույք է, իսկ աշխարհում չկա պետություն, որ չի պայքարում իր գոյության համար։

Մանրամասն՝ տեսանյութում