կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-14 15:06
Քաղաքական

Փաշինյանը Հայաստանը դարձնում է ոստիկանական պետություն․ Գեղամ Մանուկյան

Պատրաստվում ենք  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում  այս հարցը բարձրացնել, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել, ուղղակի աննախադեպ  է և միակ դեպքը չէ․  շարունակական բնույթ է կրում,  երբ ոստիկաններն ուղղակի  շրջանցում են օրենքը՝  կարծելով՝ եթե նրանք այս ամիսների ընթացքում  ծառայել են վարչապետի աթոռը զբաղեցնողին, ապա իրենց ամեն ինչ կարելի է մեր երկրում։ Այդպես չի՛ լինելու, պետք է բոլոր պատասխանատուները պատիժ կրեն դրա համար։ Այն, ինչ որ արվում է քաղաքացու նկատմամբ,  անթույլատրելի է։  Անօրինական շինություն քանդելը կամ դեմն առնելը  չպետք է հանգեցնի ոստիկանական բռնությունների, այն էլ՝  երեխաների աչքի առջև։ Այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝  անդրադառնալով  երեկ երեկոյան կատարված  աղմկահարույց դեպքին, երբ ոստիկանության ծառայողները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել տղամարդու՝ երեխաների աչքի առաջ։

«Այսօր կարելի է արձանագրել, որ իշխանության հենարանը մնացել են  իրավապահները․  իրենց հսկա պարգևավճարներով, կոմֆորտ վիճակով ծառայելով մեկ անձի՝ դադարել են օրենքի պաշտպանը լինել»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։