կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-06 16:12
Սփյուռք

Ադրբեջանը ոչ թե պետություն է, այլ ցեղախումբ, մինչ օրս մի կարգին պետություն էլ չեն հիմնել․ քեմալիստական կուսակցության համակիր

Ադրբեջանը ոչ թե պետություն է, այլ ցեղախումբ, մինչ օրս մի կարգին պետություն էլ չեն հիմնել․ քեմալիստական կուսակցության համակիր

Թուրքիայի քեմալիստական՝ Ժողովրդահանրապետական կուսակցության համակիրներից (CHP) Լևենթ Գյուլթեքինը նույն CHP-ին պատկանող Halk Tv հեռուստաալիքի եթերում հանդես է եկել ուշագրավ մեկնաբանություններով։ Թուրք քաղաքական գործիչը մասնավորապես քննադատել է թուրքական աջակողմյան՝ Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիին, որը վերջերս առաջարկել էր Նախիջևանի ինքնավար շրջանը միացնել Ադրբեջանին։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական իշխանամետ «Սաբահ» օրաթերթը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լևենթ Գյուլթեքինը, սկանդալային հայտարարություն անելով, նշել է․ «(Թուրքիան) Նախիջևանի ինքնավար շրջանը Ադրբեջանին է միացնելու, երկուսի միջև գտնվող Հայաստանի տարածքներն էլ ամենայն հավանականությամբ՝ գրավելու։ Նախ՝ մի՞թե Ադրբեջան պետություն գոյություն ունի։ Ադրբեջանը ցեղախումբ է։ Ժողովրդավարություն չկա այնտեղ։ Իրավունքը չի գործում։ Այստեղ ավտորիտար իշխանություն է հաստատված։ Ընտրությունները ևս, ինչպես հարկն է, չեն կատարվում։ Մինչ օրս մի կարգին պետություն էլ չեն հիմնել»։

Թուրք քաղաքական գործիչը նաև դեմ է արտահայտվել Ադրբեջանի՝ Արցախի դեմ սկսած ռազմական գործողություններին և, ըստ թուրքական պարբերականի, “Հայաստանին աջակցող այնպիսի հայտարարություններ արել, որ հայկական հեռուստաալիքներով անգամ չես լսի”։

https://www.sabah.com.tr/gundem/2020/10/06/chp-yandasi-gultekinden-skandal-azerbaycan-sozleri-bunu-ermeni-tvsinde-bile-duyamazsiniz

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net