կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-14 12:36
Առանց Կատեգորիա

Այս սուպերթանկարժեք և ոչինչ չասող լոգոյի ամենավտանգավոր մասը կարգախոսն է. ՀՀԿ-ական

Այս սուպերթանկարժեք և ոչինչ չասող լոգոյի ամենավտանգավոր մասը կարգախոսն է. ՀՀԿ-ական

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «The Story is Just Beginning.. Լու՞րջ, մեր պատմությունը նոր է սկսվում.. Վստահեցնում եմ, ես շատ լավ գիտեմ story և history բառերի նշանակությունը, այս պարագայում այս կարգախոսը խիստ հակահայկական է.. Ես միայն մեկ «ազգ» եմ ճանաչում, որ ջանք, եռանդ ու միջոցներ չի խնայում աշխարհին ներկայացնելու մեր հազարամյակների պատմությունն իբրև նոր, մեր երկիրը՝ որպես վերջերս կազմավորված, մեր հողերն՝ իբրև իրենց չեղած «պատմական տարածք», իսկ մեր հսկայական պատմական ժառանգությունը պարզապես ջնջում է..

Հիմա ի՞նչ, աշխարհին մենք մեր ձեռքով ենք ուզում ասել, որ «մեր պատմությունը դեռ նոր է սկսվում».. Այս սուպերթանկարժեք և ոչինչ չասող լոգոյի ամենավտանգավոր մասը կարգախոսն է.. Ցավոք, մեկ-երկու օր սոցցանցում քննադատվելուց հետո այս թեման կարծես մոռացվեց, բայց սա շատ վտանգավոր կարգախոս է, հավատացեք.. Իսկ այս պատկերում հայկական խորհրդանիշ արև տեսնողներին խոստանում եմ պարգև...»: