|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստան փոխանցվող տրանսֆերտների մասին հայտարարություն: ԿԲ-ի տվյալով` 2014 թ. հունվար-սեպտեմբերին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 1.323 մլն դոլար: Այն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրել է 0,4 տոկոս աճ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան ուղղվող դրամական հոսքերի զգալի մասը ստացվում է Ռուսաստանի Դաշնությունից, հարկ է նշել, որ ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկումը (նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի նկատմամբ արժեզրկումը կազմել է մոտ 11%) հաշվի չառնելու դեպքում այս տարվա հունվար-սեպտեմբերին ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքը կաճեր 8%-ով: