|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գործադիր իշխանության բոլոր մարմինների ղեկավարներին հանձնարարեց ուշադրություն դարձնել հասարակության կողմից կառավարության ու վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրներին:
«Հասարակության կողմից կառավարության ու վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրները հաճախ մեր կողմից վերահասցեագրվում են համապատասխան մարմիններին, սակայն երբեմն մարմիններից ստացվում են բարձրացված խնդիրների լուծում և գործուն քայլեր չպարունակող միջոցառումներ, գրեթե ոչինչ չասող, անդեմ պատասխան-գրություններ, հատկապես` եթե դրանք վերաբերում են տվյալ գերատեսչության ոլորտում նոր ծրագրերի կամ բյուջետային ծախսերի ավելացմանը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ առանց համապատասխան վերլուծության, շահագրգիռ կառույցների հետ քննարկման և մշակման, միայն խնդրի վերաբերյալ գերատեսչության անդամների տեսական վերաբերմունքը պարունակող գրությունները չեն ընդունվելու, վերադարձվելու են կատարման՝ հսկողությունից չհանելով:
«Լուծման համար անհրաժեշտ է առարկայական միջոցառումների իրականացում: Այդ առումով հանձնարարում եմ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` հետևել հանձնարարականների կատարման որակին՝ հաշվի առնելով նշվածը: Կարծում եմ՝ այս հանձնարարականը մեկնաբանել անհրաժեշտ չէ, հասկանալի է՝ ինչի մասին է խոսքը»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը: