Փոխարժեքներ
12 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.54 |
EUR | ⚊ | € 409.11 |
RUB | ⚊ | ₽ 4.1315 |
GBP | ⚊ | £ 490.12 |
GEL | ⚊ | ₾ 141.62 |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ի դեմս իր հոգևոր դասի, միշտ իր ուժերի և հնարավորությունների առավելագույն չափով, ամեն բան անում է ի շահ Հայրենի երկրի, ի վայելումն հարազատ ազգի և ի զորացումն պետության: Այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը .
«Պետք է հասկանալ, քաջ գիտակցել, որ մենք ունենք պետականություն և ինքնիշխան պետություն՝ յուր կարգով ու սարքով:
Առկա լրջագույն խնդիրների բարվոք լուծման և ազգային-պետական շահերի պահպանության ու պաշտպանության համար հարկ է, որ ի մի գան բոլոր պետական գործիչներն ու քաղաքական, հասարակական ուժերը: Որքա՞ն կարելի է պատերի ու ստվերների տակ ծվարած՝ ոչինչ չասող կոչեր և ուղերձներ հնչեցնել... Ամեն բան արժեզրկելու հետևանքը՝ ինքնաոչնչացումն է:
Հայոց Եկեղեցին իր աղոթքով, իր խոսքով, իր գործով անշեղ և հաստատակամ ընթանում է առաջ՝ պահելով ու պահպանելով հայ քրիստոնյա ինքնությունն ու արժեհամակարգը:
Եվ սա օրինակ է բոլորին՝ պարզ քաղաքացուց մինչև վերին պետական գործիչ. անանձնական կյանքով ապրելու և այս արևի ներքո սեփական դեմքով ու Հայրենիքով հարատևելու:
Շիտակ և փրկարար կլինի, որ ոմանք գնան և իրենց անձերի խղճի զանգակները հուժկու հնչեցնեն:
Աստված մեզ ապավեն և օգնական. թող օրհնյալ ու բազմարդյուն լինեն քաջ, հավատարիմ և անսակարկ գործող հայորդյաց մտքի, ձեռքի ու գործոց արարումներն ի պանծացումն Հայկազյան երկրի և պայծառություն հայոց ազգի»: