կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-27 20:31
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձերբակալությունները, կարմիրբերետավորների ոչինչ չասող հայացքները մեզ չեն վախեցնելու․ Տարոն Մանուկյան

Դավաճան այս վարչախմբի հրամանով երեկ ձերբակալվեցին մեր 3 ընկերները, բայց մեր շարքերը շարունակում են ավելանալ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Տարոն Մանուկյանը Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկած «Դիմադրության» շարժման իրազեկման երթի ժամանակ։

«Ձերբակալությունները, կարմիրբերետավորների ոչինչ չասող հայացքները մեզ չեն վախեցնելու, մենք պայքարում ենք արժեքներից ամենանվիրականի՝ հայրենիքի համար»,-ասաց Տարոն Մանուկյանը։

Նշենք, որ այսօր բողոքի ապակենտրոն զանգվածային գործողությունների 3-րդ օրն է։ Զուգահեռ երկրի խորհրդանշական 4 կողմերից քայլերթներ են շարժվում Երևան, որպեսզի մայիսի 1-ին համընդհանուր հանրահավաքով մերժեն գործող  իշխանությունների ապազգային քաղաքականությանը։

Մանրամասն՝ տեսանյութում․