|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակը» գրում է. «Պաշտպանության նախարարության մերձակայքում որոշակի պատրաստություններ են ընթանում: Որոշ տեղեկություններով, Սեյրան Օհանյանի շուրջ օղակը բավականին սեղմված է, ավելին՝ նրան հասկացրել են, որ ինչ-որ ժամանակ հետո թերևս ճիշտ կլինի դիմում գրել-հեռանալ: Իր հերթին Օհանյանն էլ հասկացրել է, որ ոչ մի դեպքում դիմում չի գրելու, թող հրամանով ազատեն:
Պնախարարի պաշտոնի համար իշխանական վերին էշելոնում պայքարն սկսվել է. խնդրի նկատմամբ անտարբեր չէ ոչ մեկը՝ սկսած ԵԿՄ-ից, ավարտած գեոքաղաքական լուրջ շրջանակներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, համենայնդեպս, դա մոտ ժամանակներում տեղի չի ունենա: Կսպասեն, մինչև ղարաբաղյան եռացող կաթսան հանդարտվի՝ նոր»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: