|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
«Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ երեկ տեղեկատվական դավադիր օպերացիա էր իրականացվում: Երեկ նախ տելեգրամյան ալիքներով, ապա լրատվական կայքերով ապատեղեկատվություն տարածվեց, թե Վիտալի Բալասանյանը գնացել է Մարտունի՝ փորձելով համոզել տեղի բնակչությանը, որ իբր Նժդեհի արձանը վերանորոգելու կարիք կա, և պետք է հանել, հետո հետ դնել տեղը: Սակայն մարտունեցի երիտասարդները թույլ չեն տվել արձանը տեղից շարժել և անգամ պատռել են հուշարձանի վրա քաշված սավանը:
Մինչդեռ արցախյան մեր աղբյուրների համաձայն՝ վերոնշյալը որևէ աղերս չունի Վիտալի Բալասանյանի հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ արշալույսները կրկին խաղաղ չեն Արցախում: Մայիսի 9-ին ընդառաջ՝ որոշակի լարվածություն կա: Նկատելի է, որ ապատեղեկատվությամբ փորձ է արվում շեղել ինչ-որ վտանգավոր գործընթացից, որից տեղյակ են իշխանական վերին օղակներում»,- գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։