| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  5 տարի առաջ - 2020-06-29 17:05
            5 տարի առաջ - 2020-06-29 17:05  
         
                
            Ծաղկունյաց լեռնաշղթայիՀարավային լանջերին ծովի մակարդակից մոտ 2000 մետր բարձրության վրա` Չքնաղ գյուղի վարչական տարածքում է գտնվում Վերին սուրբ կոչվող մատուռը: Տեղացիների պատմածների համաձայն այս վայրը սրբատեղի է եղել անհիշելի ժամանակներից`ավելի վաղ ժամանակներից քան այս տարածաշրջան են եկել Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական բնակավայրերի հայությունը: Վերին սուրբ անունից բացի այն երբեմն կոչում են նաև «Վերին վանք», իսկ տեղական բարբառով նաև «Վիրի վանք»:

Բարձունքը, որի վրա գտնվում է սրբավայրը կոչվում է Սպիտակ քարափ քանի որ գտնվում է սպիտակավուն երանգներ ունեցող այս քարափի հովանու ներքո:
Հայկական ավանդույթի համաձայն լեռնալանջերի վրա գտնվող այս սրբավայրի հետ են կապվում մի շարք հրաշագործություններ, ավանդույթներ և ծիսակարգեր:
Ըստ տեղացիների հիշատակությունների, այս սրբավայրը օգնել է այն ընտանիքներին ովքեր արու զավակ չեն ունեցել, և այդ բերկրանքը ապրել են միայն հավատարմորեն այստեղ ուխտի գալով: Սակայն արու զավակի ծնվելուց հետո պարտադիր է եղել յոթ տարի անընդմեջ այստեղ ուխտի գալ և մատաղի արարողություն կատարել:
Սրբավայր ավելի հաճախ ուխտի են գալիս տաղավար տոներից երկուսի` Վարդավառի և Խաչվերացի օրերին, ճանապարհը բավականին բարդ է և անցնում է բավականին խորը կիրճի միջով, բայց սրբավայր բարձրանալիս մարդիկ երբեք չեն տրտնջում հաճախ ուսերի վրա դրած այս բարձունք են հասցրել մատաղացու գառ և կատարել մատաղի արարողությունը: Մատուռի անվան հետ են կապվում բազմաթիվ հիվանդությունների բուժումը, սակայն պարտադիր պայման է համարվում պարբերաբար այստեղ ուխտի գալը:

Մատուռի մոմավառության համար նախաատեսված անկյունն է, մոմերի մշտական առկայությունը այստեղ փաստում է, որ այս սրբավայրը ուխտավորների պակաս երբեք չի զգում: Ի տարբերություն տարածաշրջանի մնացած մատուռների այս մատուռը սրբապատկերնորվ հարուստ չէ, սակայն ավելի հայտնի է քան շրջակա գյուղերում գտնվող բազմաթիվ մատուռներ:
Հարակից գյուղերի բնակիչները հավատում են, որ այս մատուռի մոմավռության անկյունում գտնվող հողը հրաշագործ զորություն ունի և դրա հպումը մարդու մաշկին օգնում նրանց ազատվել մի շարք մաշկային հիվանդություններից:
Ստորև լուսանկարները ներկայացնում են մատուռի ներսը և շրջակայքը.




Վերոգրյալում նշվեց, որ սրբավայր տանող ճանապարհը անցնում է բավականին խորը կիրճի միջով, որտեղ էլ կան բնության անձեռակերտ երկու հրաշալի ստեղծագործություններ.
Փոքրիկ մոխրագույն երանգավորմամբ քարափ, որը հիշեցնւմ է Գառնիի տարածքի քարերի սիմֆոնիան


Մհեր Համբարձումյան
ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ