|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Նախկին ՀՀԿ-ական, ներկայում Աննա Հակոբյանի ընկերուհի Ռիմա Դավթյանը, որ նախօրեին տիկնոջ հետ Արմավիրում խնջույքի է մասնակցել եւ պարելու լուսանկարներ հրապարակել, իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրեն են նշանակելու ԿԳՄՍ նախարար։ Դավթյանը ներկայում Երեւանի Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրենն է: Նա Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավի ակտիվ մասնակիցներից է: Նրա պաշտոնավարման ժամանակ էր Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում աշխատանքը կորցրել այդ ժամանակ պատմության ուսուցիչ աշխատող լրագրող Կարպիս Փաշոյանը: Ըստ լուրերի՝ նա տիկնոջ ընկերուհին է դարձել «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանի հետ մտերմության շնորհիվ, եւ վերջինս էլ լոբբինգ է անում Դավթյանի հարցում։ Այս ամենը նաեւ այն մասին է խոսում, որ տիկին Հակոբյանը չի կորցրել Փաշինյանի կադրային քաղաքականության վրա ազդելու լծակները: