Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախում հետաքրքիր վերադասավորումներ են ընթանում, երբեմնի իշխանականները մտադիր են դիրքավորվել ընդդիմադիր դաշտում։ Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը, ում երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին, ինչպես հայտնի է ապրիլի 15-ից քաղաքական ուժերի և անհատ գործիչների հետ քաղաքական կոնսուլտացիաներ է նախաձեռնել, հանդիպումներ է ունենում խորհրդարան անցած ուժերի հետ՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու նպատակով։ Նորընտիր խորհրդարանում 5 ուժ է ներկայացված, բայց ոչ մեկը չունի մանդատների հսկիչ փաթեթը՝ միանձնյա կառավարություն կազմելու համար։ Նախագահ Հարությունյանի գլխավորած կուսակցությանը չի բավականացնում մեկ մանդատ, որպեսզի առանց կոալիցիայի կառավարություն ձևավորի։ Հենց այս նպատակով էլ նորընտիրը հանդիպումներ է ունեցել 3 մանդատ ստացած ՀՅԴ-ի, 2 մանդատ վերցրած ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած ԱԺԿ-ի, ինչպես նաև Սամվել Բաբայանի հետ, որի գլխավորած ուժը թվաքանակով երկրորդն է խորհրդարանում։
Սակայն բանակցությունները կարծես թե հարթ չեն ընթանում։ ՀՅԴ-ն և Աշոտ Ղուլյանը մեծ պահանջներ են ներկայացրել և բանակցություններն անպտուղ են ավարտվել, չնայած դեռ չեն հայտարարում այդ մասին։ Մեզ հասած լուրերով, Ղուլյանը հավակնել է արտգործնախարարի պաշտոնին, նա գտնում է, որ ԱԺ նախագահի պաշտոնից հետո իր քաղաքական ամբիցիաները կբավարարվեն միայն այդ պաշտոնը ստանալով։ Սակայն նույն պաշտոնի համար պայքարում է նաև դեռևս գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով ընտրություններին Արայիկ Հարությունյանի գլխավոր մրցակիցն էր, ինչ որ մի փուլում վերջինիս կոշտ քննադատը»։
Մանրամասները՝ թերթի համարում։