Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետաքննություն է սկսվել, թե արդյո՞ք պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը խախտել է էթիկայի կանոնները` խթանելով իր նախկին գործատու «Boeing»-ի արտադրանքի իրացումը` մինչ Պենտագոնի` իր ներկայիս պաշտոնին անցնելը: Այս մասին տեղեկացնում է CNN-ը` հղում տալով պաշտպանության նախարարության տեսչի` չորեքշաբթի օրվա հայտարարությանը:
Շանահանին, որն ավելի քան 30 տարի աշխատել է «Boeing»-ում, Պենտագոնում աշխատանքի անցնելուց առաջ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերության հետ չափազանց ջերմ հարաբերությունների մեջ է. պնդում են, որ նա առավելություն է տվել «իր ենթականերին` դաշնային պահակախմբին («Քաղաքացիներ` պատասխանատվության և էթիկայի համար» (CREW)) կազմակերպության մրցակիցների նկատմամբ»:
Շանահանը բողոք է ներկայացրել անցյալ շաբաթ` խնդրելով գլխավոր տեսչին հարցաքննել, թե արդյո՞ք իր գործողությունները խախտել են իր ստորագրած` էթիկայի համաձայնագիրը, որի նպատակն է «Boeing»-ի հետ շահերի բախումների բացառման երաշխավորումն այնքան ժամանակ` մինչ ինքն աշխատում է Պենտագոնում:
«Դա չափազանց անհանգստացնող է, որ գործող քարտուղար Շանահանը կարծես թե օգտագործում է իր պետական պաշտոնը «Boeing»-ի անձնական ձեռքբերումների համար»,- անցյալ շաբաթ հայտարարել է CREW-ի գործադիր տնօրեն Նոահ Բուքբինդերը` հավելելով. «Էթիկայի կանոնները հստակեցնում են, որ պետական աշխատողները չեն կարող չարաշահել իրենց լիազորությունները սեփական բիզնեսի առաջխաղացման համար»:
Ինչ վերաբերում է Շանահանին, ապա նա անցյալ շաբաթ սենատոր Ռիչարդ Բլումենտալի հարցին, թե արդյո՞ք աջակցում է հետաքննության իրականացմանը, պատասխանել է. «Այո’, աջակցում եմ»:
Հավելենք, որ Շանահանն այն մարդկանցից է, որը նշանակվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: