Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-07-07 17:40
Տարածաշրջան

Թուրքիա-Ռուսաստան չվերթերի տոմսերը թանկանում են

Թուրքիա-Ռուսաստան չվերթերի տոմսերը թանկանում են

Ռուսաստանի տուրիստական ընկերություննների ասոցացիան իր պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել, որում նշված է, որ Ռուսաստան-Թուրքիա ավիատոմսերը թանկացել են. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական Milliyet թերթի կայքը, վկայակոչելով ռուսական Ria Novosti լրատվական գործակալությանը, նշում է, որ, մասնավորապես, Մոսկվա-Անթալիա ավիատոմսերի գինը բարձրացել է 30 տոկոսով: Եթե  2016թ. հունիսին թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունն Անթալիայի տոմսերը վաճառում էր 7.5 հզ ռուսական ռուբլիով, ապա օգոստոսին այդ թիվը հասնելու է 9.8 հազարի:

Նշվում է, որ Մոսկվա-Ստամբուլ տոմսերն էլ թանկացել են 39 տոկոսով: Սանկտ Պետերբուրգ-Անթալիա տոմսերի գինը ևս օգոստոսի 1-ից  կթանկանա 25 տոկոսով: Ռուսական Aeroflot-ն այդ ուղղությամբ տոմսերի գները բարձրացրել է 37.9 տոկոսով: Նշվում է նաև, որ Սանկտ Պետերբուրգից Ստամբուլ չվերթերը օգոստոսին իրականացնելու է միայն Turkish Airlanes-ը, միակողմանի տոմսի արժեքը կազմելու է 17 ռուբլի:

Pegasus Airlines-ը 2016թ. հունիսին տոմսերի արժեքը բարձրացրել էր 40 տոկոսով: Արդյունքում` միակողմանի ավիատոմսի գինը կազմում է 8.3 հազար  ռուբլի: Իսկ «Թուրքական ավիաուղիներ»-ից  և Aeroflot-ից  նույն չվերթի տոմսը գնելու դեպքում օգոստոսին այն կարժենա 8.7 հզ ռուբլի: