կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-05 20:02
Աշխարհ

Alitalia-ն 24-ժամանոց գործադուլ է անցկացնում. չեղարկվել է չվերթերի ավելի քան 60 տոկոսը

Alitalia-ն 24-ժամանոց գործադուլ է անցկացնում. չեղարկվել է չվերթերի ավելի քան 60 տոկոսը

Իտալիայի Alitalia ավիաընկերության ղեկավարությունը չորեքշաբթի հարկադրված է չեղարկել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային երթուղիների չվերթերի 60 տոկոսը՝ անձնակազմի 24-ժամյա գործադուլի պատճառով: Սեկտորի աշխատողների արհմիությունները գործադուլի մասին հայտարարել էին գրեթե երեք շաբաթ առաջ՝ ի նշան բողոքի ինդուստրիալ պլանի դեմ, որը կոչված է ավիափոխադրողին հանելու խորը ճգնաժամից, հայտնում է «ТАСС»-ը:

Ընկերության ղեկավարության ներկայացրած պլանը, մասնավորապես, նախատեսում է ավելի քան 2 հազար մարդու արձակում ցամաքային անձնակազմի և վարչական ծառայությունների աշխատակիցների թվից, ինչպես նաև օդաչուների և ուղեկցորդների հաստիքակազմի 20-30 տոկոսով կրճատում: Արհմիությունները պնդում են, որ առաջարկված միջոցները չեն նպաստում ճգնաժամի լուծմանը, որն ապրում Է Alitalia-ն, որը շարունակում է վիթխարի ֆինանսական կորուստներ կրել և մնալ վնասաբեր:

Հինգշաբթի պետք է վերսկսվեն կառավարության մասնակցությամբ բանակցությունները՝ Alitalia-ի փրկության համար փոխզիջման հասնելու նպատակով: