|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վերջին ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և' ուղևորների թվի, և' չվերթերի թվի կանոնավոր աճ: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից:
2014թ. ապրիլին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 17 տոկոսով: Եթե 2013թ. ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 116 838 ուղևոր, ապա 2014թ. ապրիլի ցուցանիշը կազմում է 136 730 ուղևոր: Չվերթերի աճն այդ ժամանակահատվածում կազմել է 40 տոկոս:
2014թ. ապրիլին կատարվել է 1643 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1175 չվերթի համեմատ: Եթե 2013թ. ապրիլին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էր 27 ավիաընկերություն, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ` ավիաընկերություններից շատերն ավելացրել են չվերթերի հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: